Մարտի 1-ին երկրորդ անգամ անգլերենի քննության կմասնակցի 6177 դիմորդ

Մարտի 1-ին երկրորդ անգամ անգլերենի քննության կմասնակցի 6177 դիմորդ

25 փետրվարի 2026 – 17:32 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 1-ին անցկացվելու է միասնական քննությունների առաջին փուլի հերթական քննությունը «Անգլերեն» առարկայից, որին հայտագրված է 6177 դիմորդ։ Այդ մասին ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Անգլերեն» առարկայի քննությունը նախապես անցկացվել է հունվարի 31-ին, սակայն այդ ընթացքում որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան, ինչից հետո որոշվել է կազմակերպել նոր քննություն։

Հունվարի 31-ին քննությանը գրանցվել էր 7222 դիմորդ, որոնցից 7146-ը մասնակցել է քննությանը։

Հունվարի 31-ին օտար լեզուների միասնական քննության ընթացքում մի քանի քննական կենտրոններում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերը փոխարինվել են ճշգրտված տարբերակների պատճեններով։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրող դիմորդներին տրամադրվել է լրացուցիչ ժամանակ՝ 30-45 րոպե։

Դրանից հետո ԳԹԿ-ն որոշում է կայացրել, որ քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց ստացած արդյունքի հետ, կարող են մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից։ Նշվել է, որ կպահպանվի առավել բարձր միավորը։

Leave a Comment