Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող քիմիական գործարանին։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երեքը ԱԻՆ աշխատակիցներ էին, իսկ չորսը՝ վիրավորվել են:
Հարձակման ենթարկված գործարանը ազոտական պարարտանյութերի և քիմիական արտադրանքի, այդ թվում՝ ամոնիումի նիտրատի խոշոր արտադրող է, որի բաղադրիչները կարող են օգտագործվել ռազմական ոլորտում։