
Վերսալի պալատի տնօրեն Քրիստոֆ Լերիբոն կարող է դառնալ Լուվրի նոր տնօրենը՝ փոխարինելով Լորենս դը Կարին, հայտնում է Le Parisien-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լերիբոյի նշանակման մասին կհայտարարի այսօր։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լուվրի տնօրեն Լորենս Դե Կարը հրաժարական է տվել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 19-ին դիմակավորված հանցագործները մտել էին Լուվր և կայսերական հավաքածուից գողացել ինը ցուցանմուշ։