Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների, հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը։
Նախարարության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց մերժվել է երկիր մուտք գործելը։
Ըստ հրապարակման՝ երկրից արտաքսվել է Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Եմենի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրանի, Իսրայելի, Կոտ դ’Իվուարի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Սուդանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Ղրղզստանի և Չինաստանի քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին աշխատել գիդ, առաքիչ և տաքսու վարորդ։
