Հնդկաստանի վարչապետը կրկին կմեկնի Իսրայել

Հնդկաստանի վարչապետը կրկին կմեկնի Իսրայել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկրորդ անգամ պաշտոնական այցով կմեկնի Իսրայել։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են. «Իսրայելի և Հնդկաստանի միջև գոյություն ունի հոյակապ դաշինք, և մենք պատրաստվում ենք քննարկել համագործակցության բոլոր ոլորտները»։

Այցի ընթացքում սպասվում է, որ կքննարկվեն պաշտպանության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կիբերանվտանգության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment