Թուրքիայում վթարի է ենթարկվել F-16 կործանիչը


Միջազգային


Թուրքիայի 9-րդ ավիաբազայի հրամանատարությանը պատկանող F-16 կործանիչը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն։

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն միջադեպի մասին հայտարարել է իր սոցիալական ցանցի էջում։

Նահանգապետի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պլանային թռիչք էր կատարում։

Միևնույն ժամանակ, թուրքական «Ենի Աքիթ» թերթը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է կործանիչի վթարը։ Հաղորդվում է, որ զինվորականները նույնպես սկսել են որոնողական-փրկարարական գործողություններ և գտել են ինքնաթիռի բեկորները, իսկ ավիավթարի հետաքննության հանձնաժողովը կպարզի վթարի պատճառը։


Leave a Comment