NewsPress.am | Աննա Վարդապետյանին կզոհաբերե՞ն․ «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։

ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, և որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» և մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։


Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նա ե՛ւ գլխավոր դատախազ է, ե՛ւ Քննչական կոմիտեի ղեկավար, ե՛ւ ՆԳ նախարար, ե՛ւ ԱԱԾ տնօրեն։


Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, և հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Leave a Comment