Տեղի է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Այսօր կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը, հայտնում են նախարարությունից։

«Հասարակական խորհրդում ներգրավված են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ և փորձագետներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին կազմում ընդգրկվելու և առաջիկա համատեղ աշխատանքի համար։

Զեկուցմամբ հանդես է եկել ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը։ Զեկուցվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։

Ծավալվել է հարցուպատասխան, հնչել են նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող հարցեր։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին ուղղված ծրագրերին, հնչել են համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն ավելի համակարգված իրականացնել, և չափելի արդյունքներ գրանցելու համար ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտների»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment