Վրացական երկու հեռուստաալիք հայտնվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասշտաբային ներդրման մասին, որը վերաբերում է մոտ 300 սուբյեկտի։

Նշվում է, որ որպես ռուսական ապատեղեկատվության տարածմանը մասնակից՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Փոսթ» հեռուստաալիքները: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ վերոնշյալ հեռուստաընկերությունները պարբերաբար հեռարձակում են սյուժեներ, որոնցում տեղ են գտնում ռուսական խոսույթներ:

Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, հավատարմագրային կառավարման հետ կապված ծառայությունների մատուցման սահմանափակումներ, տնօրենների դիսկրեդիտացում:

Leave a Comment