«Թվում էր, թե դարի հանցագործներն էին մուտք գործելու այս նամակը հանձնելու, ոստիկանական զորքերն էին ներսը, ՊՊԾ ներկայացուցիչներն էին։ Նամակը մուտք արեցինք 600-ից ավել վարորդների ստորագրությամբ և արդեն իրավական ընթացք տվեցինք այս գործընթացին, վարորդների պայքարի գործընթացին»,- այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։