«Ստորագրավակից հետո երեք նախարար արձագանքել է՝ էկոնոմիկայի, սոցապ նախարարը և առողջապահության նախարարը, այսինքն իրենք արձանագրել են փաստ, որ կա նմանատիպ խնդիր, արձանագրել են փաստ, որ վարորդների իրավունքները ոտնահարվում են և իրենք ասել են, որ լուծումներ կառաջարկեն որոշակի, բայց քանի որ պահանջը ձևակերպված չէր պաշտոնական, որոշում կայացվեց, որ մի քանի վարորդի հետ գանք և նամակը պաշտոնապես մուտք անենք կառավարություն, որից հետո պլանավորվում է ուրբաթ օրը երթ-ակցիա դեպի Յանդեքս ծառայության գրասենյակ։ Եթե կառավարությունը 10-15 օրվա կտրվածքով որոշակի արձագանք չտվեց, որոշակի չափով չանդրադարձավ այս խնդրին, վարորդները գնալու են ակցիաների, խաղաղ անհնազանդությունների»,- այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։