Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։


Այս մասին հայտնում են ՊՆ նախարարությունից։


Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու
միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։


Leave a Comment