Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ Զաքարյան



Tert.am-ը գրում է.


Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը: Նախատեսվում է ԱՄՆ – Իրան բանակցությունների հերթական փուլը, որում Վաշինգտոնը պահանջում է ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում, իսկ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ նախքան որևէ զիջում անելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը;



«Փետրվարի 26-ին ամենայն հավանականությամբ Իրանը կներկայացնի, թե ինչպե՞ս է տեսնում հակամարտության դիվանագիտական լուծումը և փոխզիջումները: Հարցն այն է, որքանո՞վ են այդ լուծումներն ընդունելի լինելու ԱՄՆ-ի և Իսրայելի համար:

Դոնալդ Թրամփի կողմից ուժային տարբերակների քննարկման ֆոնին, դիվանագիտությունը գնալով ավելի քիչ է նմանվում փոխզիջման որոնմանը: Այն արդեն նմանվում է որոշում կայացնելուց առաջ, ժամանակ ձգելու համար վերցված դադարի: Իրանը ժամանակ է շահում՝ երևի թե միջուկային պատրաստության (հարստացման շեմին մոտենալու) համար, իսկ ԱՄՆ-ը՝ առաջին հարվածին լիարժեք և անսխալ պատրաստվելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment