Առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ուժային կառույցների ղեկավարների՝ 2025 թվականի տարեկան հաշվետվությունների հարթակի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողով են հրավիրվել ուժային կառույցների ղեկավարները՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
Թերթի տեղեկություններով՝ գործընթացը մեկնարկում է այսօր՝ փետրվարի 24-ին, Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը կներկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
