«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC

«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC

ԱՄՆ հյուսիս-արևելյան ափի մոտ 41 մլն բնակիչ ձյան տեղումների պատճառով հայտնվել է եղանակային պայմանների վատթարացման նախազգուշացման գոտում: Ձնաբքի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 100 հազար տուն։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Օդերևութաբանների տվյալներով՝ երկրի առանձին շրջաններում սպասվում են մինչև 60 սմ բարձրությամբ ձնակույտեր, ինչպես նաև ավելի քան 30 մ/վ քամու պոռթկումներ: Ռոդ Այլենդ, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Նյու Ջերսի Նահանգներն արտակարգ դրություն են հայտարարել: Տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում քաղաքացիների համար, փակում ուսումնական հաստատությունները։

Էլեկտրաէներգիայի անջատումների մեծ մասը բաժին է հասել Դելավեր, Նյու Ջերսի, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներին։Նաև նշվում է, որ երկրի հյուսիսարևելյան օդանավակայաններում չեղարկվում են հազարավոր չվերթներ։

https://www.youtube.com/watch?v=AVpSNFMSQhI
«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի մասին նախազգուշացման գոտում»․ #NBC

Leave a Comment