Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը


Հասարակություն


Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցի փողոց – Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում՝ Չարենցի թիվ 44 շենքի դիմաց բախվել են «Tesla», «Mercedes», «Honda» և էլեկտրական «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Հախվերդյանն ու պարեկ Անգելինա Միքայելյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Volkswagen ID.4»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել «Mercedes»-ին, վերջինն էլ բախվել է «Tesla»-ին։


Leave a Comment