Մուսոլինիի և Հիտլերի ճակատագիրը օրինակ է Կիևի իշխանությունների համար. Մեդվեդև

Մուսոլինիի և Հիտլերի ճակատագիրը օրինակ է Կիևի իշխանությունների համար. Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ում իր գրառմամբ Ուկրաինայի ներկայիս ղեկավարության ճակատագիրը համեմատել է Բենիտո Մուսոլինիի և Ադոլֆ Հիտլերի հետ։

«Մուսոլինիի և Հիտլերի ճակատագիրը ցուցադրական օրինակ է Կիևի ներկայիս իշխանությունների համար»,- գրել է Մեդվեդևը։

Նա նշել է՝ ովքեր հետագայում դատապարտվել են և շատ դեպքերում մահապատժի ենթարկվել Խորհրդային Միության կողմից, նույնը կարող է լինել Ուկրաինայի ղեկավարների հետ։

Մեդվեդևի խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարների մի մասի համար ռազմական գործողությունների շարունակումը նշանակում է իրենց սեփական կյանքի շարունակում. «Եթե ռազմական գործողությունները դադարեցվեն, ապա լավագույն դեպքում նրանք կկարողանան փախչել Եվրոպա։

Վատագույն դեպքում, իրենց սեփական քաղաքացիները կկախեն նրանց հենց Մայդանում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment