Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար



ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։

Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։

Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին վախերի և անպատասխանատվության դրսևորում։

Այսպես է լինում, երբ երկրի անվտանգությունը ստորադասվում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախավի եղբայրությանը։

Առավել ևս՝ այսպես է լինում, երբ ընտրությունը կյանքի ու մահվան պայքարի է վերածվում, իսկ պետական շահը ստորադասվում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment