Կանխվել է հրդեհի տարածումը բնակավայրեր

Կանխվել է հրդեհի տարածումը բնակավայրեր

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավան բնակավայրի անցակետի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհի ծավալից ելնելով՝ ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։31-ին։ 

Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից բնակավայրեր։ Այրվել է խոտածածկույթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment