Գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ – Armenia Today

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։16-ին, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվել է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։

Leave a Comment