Մասկը գնահատել է, թե որքան հարկ կվճարի իր կյանքի ընթացքում • Tribune.am

Ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ողջ կյանքի ընթացքում, իր գնահատականներով, կվճարի մոտ 500 միլիարդ դոլարի հարկ:

Այս մասին նա հայտնել է X սոցցանցի հրապարակման մեջ։

Ավելի վաղ գործարարը պնդել էր, որ հանդիսանում է պատմության մեջ խոշորագույն ֆիզիկական անձ հարկատուն՝ նշելով, որ արդեն բյուջե է փոխանցել ավելի քան 10 մլրդ դոլարի հարկ: Այդ ժամանակ էլ նա նշել էր, որ հարկային ծառայությունից գոնե խորհրդանշական ճանաչում էր ակնկալում, և հեգնել էր, որ հույս ուներ նրանից «փոքրիկ գավաթ» ստանալ։

Leave a Comment