Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը, սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները, պետական լեզվի վերաբերյալ հարցը։
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ:
