Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- նշել է նախարարը։