Ամերիաբանկը մեկնարկել է Star(t)Day միջոցառումների շարքը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 19-ին` մեկ հարկի տակ համախմբելով 9-15 տարեկան շուրջ 100 երեխաների ու նրանց ծնողների: Միջոցառման առանցքում երեխաների ֆինանսական գրագիտության թեման էր՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու անհրաժեշտ հմտություն։
Լինելով ֆինանսատեխնոլոգիական առաջատար հաստատություն և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը՝ Ամերիաբանկի համար կրթությունը, հատկապես ֆինանսական գրագիտությունը առանձնահատուկ կարևորություն ունի: Start(t)Day նախաձեռնությունն այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից մեկն է: Այն երեխաներին սովորեցնում է երազել, ֆինանսապես ավելի գրագետ լինելու և նոր գիտելիք ձեռք բերելու համար չսպասել վաղվան, քանի որ սկսելու օրը հենց այսօր է։
Միջոցառումը մեկնարկեց ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասընթացով, որի ժամանակ երեխաներն իմացան, թե ինչ է բանկը, փողը, ծանոթացան քարտերի էվոլյուցիային, իմացան քարտի և հավելվածի անվտանգության կարևոր կանոններ, տեղեկացան, թե ինչ է վարկը, ինչպես կատարել խնայողություններ և այլն: Այնուհետև նրանք մասնակցեցին ինտերակտիվ ծրագրի, որը խաղերի միջոցով նույնպես նպաստեց նրանց ֆինանսական գրագիտության բարձրացմանը:
Star(t)day միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Ապագայի աստղերը. ինչպե՞ս մանկուց ձևավորել ֆինանսական ինքնավստահություն» թեմայով պանելային քննարկումը, որին ներկա էին մասնակից երեխաների ծնողները: Պանելային քննարկման ընթացքում տեղի ունեցավ թեմատիկ զրույց, խոսնակները կիսվեցին իրենց փորձառությամբ:
Ֆինանսապես ավելի գրագետ լինելու և գիտակցված որոշումներ կայացնելու հարցում երեխաներին աջակցելու նպատակով Ամերիաբանկը ստեղծել է MyAmeria Star հավելվածը` նախատեսված 6-18 տարեկանների համար: MyAmeria Star-ի հետ և ծնողի հսկողության ներքո 6 տարեկանից երեխաները կարող են անել իրենց առաջին և գրագետ քայլերը ֆինանսական աշխարհում, իսկ ծնողն ունի բոլոր հնարավորություններն ու գործիքակազմը այս ճանապարհին նրանց աջակցելու և գործողություններին հետևելու համար:
Հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում։