ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են 1 կգ 218 գրամ մարիխուանա


Հասարակություն


Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով՝ քրեական ոստիկանները Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։

37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։


Leave a Comment