Մայրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր նորածնին զուգարանում սպանելու համար



Միջազգային


Օդինցովոյի քաղաքային դատարանը դատապարտել է մորը, որը սպանել է իր նորածին երեխային զուգարանում։ Այս մասին այսօր հայտնել է Մոսկվայի մարզի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։


«Օդինցովոյի դատարանը վճիռ է կայացրել մոր կողմից նորածնի սպանության քրեական գործով», – տեղեկացրել են դատարանից․


Ըստ գործի նյութերի՝ կինը ծննդաբերել է 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Նա որոշել է սպանել նորածնին՝ հասկանալով, որ չի կարող նրան մեծացնել։ Մեղադրյալը սրբիչով ծածկել է երեխայի բերանը և թողել ցրտին՝ քաղաքային զուգարանում։ Նորածինը, ի վերջո, մահացել է շնչահեղձությունից։ Նրա մայրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։





Leave a Comment