ՀՀ և Վրաստանը բեռների անխոչընդոտ տարանցման հարցեր են քննարկել

ՀՀ և Վրաստանը բեռների անխոչընդոտ տարանցման հարցեր են քննարկել

20 փետրվարի 2026 – 16:38 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նրա հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խորացման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը միտված մի շարք առաջնահերթություններին՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման պատրաստակամությունը։

«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Կողմերը կարևորել են նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը՝ մասնավորապես B2B ձևաչափով հանդիպումների խթանմամբ։

Հանդիպման ավարտին նախարարները վերահաստատել են երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը մեծ միջոցներ է ներդնում Վրաստանի տարանցիկ հնարավորությունների զարգացման համար՝ նշելով նաև դեպի ՌԴ տանող Հյուսիս-հարավ միջանցքը:

Leave a Comment