20 փետրվարի 2026 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2 տոկոս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«ՀՀ տնտեսական (ՀՆԱ) աճը 2025թ.-ին կազմել է 7․2%»,- գրել է նա:
Այս ցուցանիշը գերազանցում է նախապես հնչեցված նվազագույն շեմը:
Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7․9%։ Սա մոտ 2․3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»:
Դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ 2025-ի տնտեսական աճը կլինի առնվազն 6 տոկոս: