
«Ինձ համար երկրորդ կարծիք չկա, որ դա քաղաքական պատանդառություն է»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Բաքվի դատարանի կողմից հրապարակված շինծու գործերով դատավճիռներին: «Չենք դադարելու այդ մասին խոսել, բարձրաձայնել բոլոր ատյաններում»,- հավելեց նա: