Տաշիր Արենայում փետրվարի 25-ին տեղի կունենա երիտասարդների հանդիպումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հետ:
«Սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել քեզ հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ»,– նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ»-ի պաշտոնական պրեզենտացիան: Միջոցառումը կմեկնարկի փետրվարի 25-ին՝ ժամը 19:30-ին: Մասնակցությունը հաստատելու համար ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/5qhMCHgTMXkLRyab9։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Փետրվարի 10-ին կուսակցության նախագահ է ընտրվել Սամվել Կարապետյանը։ Կուսակցության համագումարում որոշում է կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին։ Փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ կուսակցության ցուցակը ընտրություններում կգլխավորի Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ որպես «անցումային համակարգող» ։
