Քննչական կոմիտեն կարծես անձնական շահագրգռվածություն ունի այս գործում․ Արսեն Բաբայան 

20 Փետրվարի, 2026

Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի է, թե կամ գուցե հասկանալի է` ինչի՞ են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ 

«Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրությունը, որ կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն, թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրենք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով՝ ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Արշակ սրբազանն է: Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն: Հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ և այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment