Կրեմլը չի հաստատել այն տեղեկությունները, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Ժնևում, ասել է Պեսկովը։
«Ոչ, ես դեռ չեմ կարող հաստատել դա։ Երբ վերջնական համաձայնության հասնենք, ինչպես մենք անում ենք վերջերս, մենք ձեզ կտեղեկացնենք», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Ժնևում։
