Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ



Մինչև 2025 թվականը ակումբի միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, սակայն այս տարվանից  «Սյունիք» ՖԱ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել նաև մարզում գործունեություն ծավալող «է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։ 

-Երկու տարի անընդմեջ «Սյունիք» ՖԱ հանդես է գալիս, որպես  Առաջին խմբի ֆավորիտ, իսկ աղջիկների թիմը 2025 թվականին դարձել է չեմպիոն։

Ակումբի սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը   մարզական խնդիր լուծելուց բացի,  նպատակ ունի մարզում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել սպորտը։ 

2024 թվականից մարզի բոլոր խոշոր քաղաքներում գործում են ակումբի դպրոցները, որտեղ հաճախում են  հազարից ավելի պատանիներ և երեխաներ։ Ակումբի բոլոր սաները ստանում են անվճար համազգեստ,   հեռավոր բնակավայրերից և թաղամասերից  տեղափոխումն իրականացվում է ակումբի միջոցներով, առանձին դեպքերում տրամադրվում է անվճար սնունդ։ 

Leave a Comment