Հարավաֆրիկյան Հանրապետության քիմիական գործարանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել

Փետրվարի 19-ի կեսօրին Յոհաննեսբուրգի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնք խոշոր հրդեհի պատճառ են դարձել։ Այս մասին հայտնել է SABC ռադիոն։

Ռադիոկայանի տվյալներով՝ գործարանը գտնվում է Գերմիստոնում՝ Յոհաննեսբուրգի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա: Դեպքի վայրում են գտնվում մի քանի հրշեջ խմբեր։ Գործարանից 500 մետր շառավղով գտնվող տարբեր հաստատությունների բնակիչներն ու աշխատակիցները տարհանվում են։

Հնարավոր վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան։ Իշխանությունները դեռևս չեն հայտնել, թե ինչ քիմիական նյութեր են այրվում կամ որքանով են դրանք վտանգավոր մարդկանց համար։

Leave a Comment