Հարցազրուցներից խուսափելու հիմնական պատճառը` նույն հարցերին պատասխանելն ա: Գալիս ա մի պահ, որ ես ինքս ինձնից սկսում եմ զզվել: Այս մասին գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու հավելել.
«Պատասխանեմ ևս մեկ անգամ ու հուսով լինեմ, որ մոտակա կես տարին այս հարցերը նորից չեմ ստանա:
1. Ոչ, «Իշխանություն» ֆիլմից հետո ինձ չեն ճնշել, ռեպրեսիաներ իմ հանդեպ չեն եղել: Հնարավոր իշխանափոխությունից հետո ռեժիմի զոհ արվեստագետ չեմ խաղա: Կան մանր խնդիրներ, որոնք ստեղծում են շատ ավելի «մանր» մարդիկ, կարծում եմ ուղղակի վերևներին «դուր գալու» համար: Դրանք էական չեն:
2. «Արարատ 73» ֆիլմը նկարահանել են հիմա այլ ոչ առաջ, որովհետև նախկինների վախտ Նիկիտա Սիմոնյանը 70-80 տարեկան էր, իսկ այս տարի պետք է դառնար 100:
3. Մի հարցրեք ինձ թե ինչու է լռում մշակույթի գործիչների մեծամտությունը: Ես ոչ ուրիշների խղճի հայելի եմ, ոչ էլ հոգեբան: Նույն հարցին անդադար պատասխանելը նմանվում է հիվանդության:
4. Այո, համարում եմ, որ մեր ձայնը ստացած տիտղոսային ընդդիմությունը ինքն իրեն արժեքազրկել է: Բայց անդադար նրանց հիշատակելը ստեղծում է նրանց վրա «ֆիքսվելու» տպավորություն: Ես չունեմ անձի պաշտպանմունք: Երբ հավատում եմ` հավատում եմ: Երբ չեմ հավատում` չունեմ «հավատալու պարտավորություն»:
5. Այս իշխանությանը ընդունակ է հաղթել միայն այն ուժը, որը ունակ է տեր կանգնել ստացած ձայներին և որը չի բավարարվի ընդդիմադիր պատգամավորի աշխատանքով»: