Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Սովորաբար այդ օրը կազմակերպվում են շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, գրախանութներն էլ տոնական զեղչեր են հայտարարում: Հայկական մշակույթի մաս է դառնում նաև միմյանց գիրք նվիրելն այս օրը:
Armenia Today-ը փորձել է պարզել` արդյոք մեր քաղաքացիները գիտեն, թե ինչ օր է այսօր, ի՞նչ գիրք են նվեր ստացել և ո՞ւմ, ի՞նչ գիրք են նվիրել, ինչպես նաև արդյոք գիրք կարդում են:
