Իսրայելը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական գործողության Իրանի դեմ, որի թիրախները կարող են լինել բալիստիկ հրթիռների կայանները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը:
Այս մասին հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իսրայելական ռազմական պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը նախատեսում են մի քանի օրվա ընթացքում «կոշտ հարված» հասցնել՝ Իրանին միջուկային բանակցությունների սեղանի շուրջ զիջումների ստիպելու նպատակով, ինչը Թեհրանը մինչ այժմ հրաժարվել է անել։
ԱՄՆ ռազմական տեղակայումը Մերձավոր Արևելքում, ըստ թերթի, թույլ է տալիս հարվածներ հասցնել իրանական բազմաթիվ օբյեկտների, այդ թվում՝ կարճ և միջին հեռահարության հրթիռային կայանների, զինամթերքի պահեստների, միջուկային օբյեկտների և այլ ռազմական օբյեկտների, ինչպիսին է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը:
Գործողության թիրախների վերջնական ընտրությունը, ըստ թերթի ամերիկյան աղբյուրների, կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։