ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ավելի քան 50 կործանիչ. NYT

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ավելի քան 50 կործանիչ և երկու ավիակիր խումբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից տարածաշրջանում տեղակայվել են տասնյակ լցանավեր, ավելի քան 50 լրացուցիչ կործանիչ ինքնաթիռներ և երկու հարվածային խմբեր՝ ուղեկցող ականակիրներով, հածանավերով և սուզանավերով»,- ասվում է հոդվածում։

Ամերիկացիներն այժմ ի զորու են լարվածության սրման դեպքում պաշտպանվել Իրանի հնարավոր պատասխանից, սակայն ավելի երկարատև արշավի հաջողությունը մնում է հարցականի տակ։ Հոդվածում նշվում է, որ ազգային անվտանգության պաշտոնյաները զգուշացրել են նախագահ Դոնալդ Թրամփին այս մասին։

Leave a Comment