ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանին հարված հասցնել այս շաբաթվա վերջին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ ազգային անվտանգության պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ զինվորականները պատրաստ են Իրանին հարվածելու արդեն շաբաթ օրը, սակայն գործողության ժամկետը, հավանաբար, կփոխվի:
CBS News-ը ընդգծում է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Սպիտակ տունը գնահատում է ռիսկերը, ինչպես նաև հնարավոր հարձակման հետաձգման քաղաքական և ռազմական հետևանքները: