Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սուկ Յոլին մեղավոր է ճանաչել 2024 թվականի դեկտեմբերին երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված պետական հեղաշրջում ղեկավարելու մեջ։
Յուն Սուկ Յոլին մեղադրել են նախկին պաշտպանության նախարարի և այլ անձանց հետ դավադրության մեջ՝ Սահմանադրությունը խաթարելու նպատակով անկարգություններ կազմակերպելու համար։
Չնայած նրան, որ երկրի դատախազությունը նրա համար մահապատիժ էր պահանջել, դատարանը նախկին նախագահին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Դատարանը գործով անցնող նախկին պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյոնին էլ դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջմանը մասնակցելու համար։
