Աջափնյակում կրակոցների հետևանքով «Արմենիա» ԲԿ տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. Radar Armenia-ն տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանից։
«Այսօրվա դրությամբ հիվանդանոցում կա 5 հիվանդ, մեկ անձ անգամ դուրս է գրվել։ Բոլորը ռեանիմացիոն բաժանմունքից այսօր կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ»,-ասացին բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք՝ երեկ փոխհրաձգություն էր տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. կան վիրավորներ և զոհ։
