Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են տուն

Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են տուն

19 փետրվարի 2026 – 11:34 AMT

PanARMENIAN.Net – Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձվել են իրենց մոր խնամքին։ Այդ մասին հայտնել են Առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, գրում է Auroranews.am-ը:

Հաղորդվել է նաև, որ ընտանիքին տրամադրվել է ֆինանսական աջակցություն, սակայն այն շարունակելու է գտնվել համապատասխան կառույցների վերահսկողության ներքո։ Երեխաներն արդեն հաճախում են դպրոց։

2025-ի նոյեմբերի 2-ին Ծափաթաղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրանի մարմինը։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի սպանությունը կատարել է հայրը։

Leave a Comment