Պերուն կրկին նոր նախագահ ունի՝ 83-ամյա Խոսե Մարիա Բալկասարը

Պերուն կրկին նոր նախագահ ունի՝ 83-ամյա Խոսե Մարիա Բալկասարը

Պերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա Բալկասարին։ Նա դարձել է վերջին տասը տարվա ընթացքում երկրի ութերորդ նախագահը։

Բալկասարը ներկայացնում է ձախակողմյան «Perú Libre» կուսակցությունը և նախկինում աշխատել է որպես դատավոր։ Նա առաջ է անցել մյուս երեք թեկնածուներից՝ ստանալով 130 անդամից բաղկացած Կոնգրեսի մեծամասնության աջակցությունը։ Նա փոխարինում է ժամանակավոր նախագահ Խոսե Խերիին, որը մեկ օր առաջ պաշտոնանկ է արվել կոռուպցիոն մեղադրանքներով։ Խերին պաշտոնավարել էր ընդամենը չորս ամիս։

Պերուում նախագահների հաճախակի փոփոխությունները կապված են երկարատև քաղաքական ճգնաժամի հետ։ Երկրում որևէ քաղաքական ուժ չի կարողանում կայուն մեծամասնություն ձևավորել Կոնգրեսում։ Օրենսդիրները հաճախ կիրառում են Սահմանադրության «մշտական բարոյական անընդունելիության» մասին դրույթը՝ գործող նախագահներին պաշտոնից հեռացնելու համար։

Ներկայիս Կոնգրեսը գործում է 2021 թվականից։ Այդ ընթացքում պատգամավորները իմպիչմենտի են ենթարկել երեք նախագահի՝ Պեդրո Կաստիլյոյին, Դինա Բոլուարտեին և Խոսե Խերիին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment