Ավստրիայում ՀՀ դեսպանը Վերներ Ֆասլաբենդին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP նախագիծը

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի (AIES) նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ: Այս մասին հայտնել են Վիեննայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, TRIPP նախագիծը և այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Դեսպանատան փոխանցմամբ՝ դոկտոր Վերներ Ֆասլաբենդը միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերով ավստրիական առաջատար վերլուծաբաններից է։ Նա հանդիսացել է նաև Ավստրիայում ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը:

Leave a Comment