18 փետրվարի 2026 – 15:23 AMT
PanARMENIAN.Net – Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում։ Մինչ հուշագրի ստորագրումը Հունաստանի նախագահի նստավայրում անցկացվել է Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։