
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով մեկնել է Հունաստան։
Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է նաև նախագահի մասնակցությունը մի շարք միջոցառումների։
Այս պահին Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը: