18 փետրվարի 2026 – 11:33 AMT
PanARMENIAN.Net – Ֆրանսիան ու Հնդկաստանը երկու մեծ ժողովրդավարություններ են, երկու ռազմական տերություններ և Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ, գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում:
Նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Հնդկաստան, որը մեկնարկել է փետրվարի 17-ին:
«Երկու մեծ ժողովրդավարություններ, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ»,-ասվում է գրառման մեջ:
Մակրոնի այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ արհեստական բանականության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Dassault Rafale կործանիչների վերաբերյալ բազմամիլիարդանոց գործարքի շուրջ։
ՀՀ-ն ռազմատեխնիկական համագործություն է ծավալում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հնդկաստանի հետ: