Նոր փոփոխություններ շաքարային դիաբետի բուժման ծրագրում – Նորություններ 18.02.2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր էջում կիսվել է լավ նորությամբ՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Ուզում եմ կիսվել մի շատ կարևոր և լավ նորությամբ։ Որոշում ենք կայացրել, որ 29-40 տարեկան շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները այսուհետ կունենան հնարավորություն օգտվելու ոչ թե սրվակով ինսուլինից, այլ գրիչ-անալոգներից»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ դրանք ուլտրակարճ և ուլտրաերկար Լևեմիր և Նովոռապիդ տեսակի գրիչ-ինսուլինային անալոգներ են,որոնք հասանելի են լինելու նրանց։

«Բացի դրանից, նրանց կտրամադրվի նաև տարեկան 150 հատ թեստ-երիզներ՝ շաքարը չափելու համար, ինչը նախկինում չունեինք»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ շաքարային դիաբետը կանխարգելելու և կառավարելու առումով իսկապես շատ մեծ տեմպերով առաջ ենք գնում։

Leave a Comment