Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 18-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6մ/վ արագությամբ։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան տաքություն, երեկոյան՝ 8-10 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 14-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 14-18 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-17 աստիճան։

Արմավիրում կեսօրին կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-10 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-9 աստիճան։

Արցախում փետրվարի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 14 աստիճան: Քամին հարավ-արևմտյան է՝ 5-9 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment