ԱՄՆ-ում բացահայտել են Չինաստանի հետ սահմանին ռուսական Սու-57 կործանիչներ տեղակայելու պատճառը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինայում ընթացող մարտական ​​գործողությունների պատճառով՝ ռուսական հրամանատարությունը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ է տեղակայել Չինաստանի հետ սահմանին, հաղորդում է ամերիկյան The National Interest ամսագիրը։

Հրապարակման հեղինակ Պիտեր Սուչուն մեկնաբանել է վերջերս առցանց հայտնված արբանյակային լուսանկարները, որոնք ցույց են տալիս մի քանի Սու-57 ինքնաթիռներ Հեռավոր Արևելքում գտնվող ռուսական ավիաբազայում։ Նա կարծում է, որ Ռուսաստանը Սու-57-ների մեծ մասը տեղակայել է օդանավակայանում՝ Ուկրաինայում ընթացող մարտական ​​գործողություններից հնարավորինս հեռու։

Սուչուն ենթադրել է, որ Սու-57 կործանիչները կարող են գտնվել Հեռավոր Արևելքում՝ արդիականացման կամ փորձարկման համար։ Մեկ այլ հնարավոր բացատրությունն է այն, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր արժեքավոր Սու-57-ները ուկրաինական հնարավոր հարձակումներից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment